ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀ ԱՆ-ը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

ՀՀ ԱՆ-ը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը
17.03.2013 | 16:29

Որոշ լրատվամիջոցների հետաքրքրում է, թե ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։

Այդ առթիվ ՀՀ ԱՆ-ը իր պաշտոնական էջում, ի գիտություն բոլոր լրատվամիջոցների, հայտարարություն է տեղադրել, որով իրազեկում է, որ հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են «Ժառանգություն» կուսակցության ղեկավարին. «առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները»։
Ինչպես կայքն է հաղորդում, մինչև այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ` զարկերակային ճնշման չափման ամենապարզ հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում, և որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին։
Այդուհանդերձ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը,
քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա առողջության վրա։
«Միաժամանակ հայտնում ենք, որ նա այսուհետև ևս կգտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն»,-նշված է հայտարարության մեջ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ